BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էս խմորը շատ ջուր կքաշի

Էս խմորը շատ ջուր կքաշի
01.11.2013 | 00:18

Արարատի ընտրությունները դարձել են հայաստանյան թիվ մեկ թեման: Նախորդ օրը ԲՀԿ ակտիվիստներն այցելել են Արարատ, ժողով արել ցեմենտի գործարանում, մինչ այդ գործից ազատված ՀՀԿ-ին «հարողների» ցանկն ավելացրել ևս մի քանիսով: Հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավոր կանանցից մեկն իր հուժկու ձայնով հրահանգել է գործարանի տնօրենությանը` «ագռավի արտաքինով էն մի քանի կնոջը ևս ազատել գործից», ապա հրովարտակել ԲՀԿ-ի վերջնական «վերդիկտը»` մեծամասնականով ընտրված պատգամավորներն ընդամենը կոճակ սեղմող գործիքներ են: Ներկաները չեն հասկացել` ինչու է նա «կպնում» մեծամասնականով ընտրված Գագիկ Ծառուկյանին, ԲՀԿ-ականները սարսափով մտածել են` «բա որ Գագոն իմացա՞վ»: Հիշենք` Ծառուկյանն այս օրերին գտնվում է Դուբայում, ցեմենտի գործարանը պատկանում է նույն Ծառուկյանին, իսկ քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանն էլ ցեմենտի գործարանի արտադրամասի պետն է: Ի դեպ, Արարատում այս օրերին խոսում են, որ երբ գործարանը պատկանում էր Արամ Զավենի Սարգսյանին, նա ամեն ամիս Արարատ քաղաքի բյուջե էր փոխանցում երեսուն միլիոն դրամ, գործարանն ինչ անցել է Ծառուկյանին, որևէ գումար Արարատի բյուջեին չի տրամադրվում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ